Ազգային ժողովը կառավարության առաջարկով հուլիսի 4-ին՝ ժամը 10-ին արտահերթ նիստ կգումարի։
Որոշման նախագիծն այսօր կառավարության նիստում ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը։
Օրակարգում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն է: