Մատչելիության հղումներ

Բրյուսելում ձախողված ահաբեկչության փորձի հեղինակը ծագումով Մարոկոյից էր


Բելգիա - Զինված զինծառայողը Բրյուսելի կենտրոնական կայարանի մուտքի մոտ, 21-ը հունիսի, 2017թ․
Բելգիա - Զինված զինծառայողը Բրյուսելի կենտրոնական կայարանի մուտքի մոտ, 21-ը հունիսի, 2017թ․

Բելգիայի դաշնային դատախազ Էրիկ վան դեր Սիփթը այսօր ասուլիսում հայտնել է, որ երեքշաբթի երեկոյան Բրյուսելի կենտրոնական կայարանում ահաբեկչական հարձակման փորձի ժամանակ սպանված անձը ծագումով Մարոկոյից էր, 36 տարեկան, անվան սկզբնատառերը՝ Օ․Զ․: Նա բացականաչել է «Ալլահ աքբար» («Ալլահը մեծ է»)՝ փորձելով ուղևորների խմբի մեջ ինքնաշեն ռումբի հզոր պայթյուն իրականացնել: Նրա ուղեբեռը լցոնված էր գազի բալոններով ու մեխերով, բայց բարեբախտաբար թույլ պայթյուն է տեղի ունեցել, ոչ ոք չի տուժել, պարեկության անող զինվորները իսկույն արձագանքել են վտանգին և կրակոցներով սպանել հարձակվողին:

Դատախազությունը միջադեպը որակել է ահաբեկչական հարձակում:

Հարձակվողը Բրյուսելի Մելենբեկ թաղամասից է, նրա բնակարանը խուզարկվել է: Հիշեցնենք՝ 2015-ին Ֆրանսիայում կատարված ահաբեկչական գործողությունների հետքերը տանում էին նաև Բրյուսելի այդ թաղամաս:

Անցած տարվա մարտից՝ Բրյուսելի օդանավակայանում և մետրոպոլիտենում իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո, Բելգիայում ուժեղացված է անվտանգության վերահսկողությունը: Այն ժամանակ ահաբեկչական գործողություններին զոհ էին գնացել 32, վիրավորվել՝ տասնյակ մարդիկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG