Մատչելիության հղումներ

«Ելք»-ը գլխավոր դատախազին խնդրում է փոխել Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը


Անդրիաս Ղուկասյանը դատարանում, սեպտեմբեր, 2016թ․
Անդրիաս Ղուկասյանը դատարանում, սեպտեմբեր, 2016թ․

Ընդդիմադիր «Ելք» դաշինքը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին խնդրել է փոխել «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը։ Դատախազին ուղղված նամակում «Ելք»-ը նշում է, որ մեկ շաբաթ առաջ դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավորները հանդիպել են Ղուկասյանի հետ ու հավաստիացել, որ նա նախաքննության ընթացքին խոչընդոտելու, նախաքննությունից կամ դատաքննությունից խուսափելու որևէ մտադրություն չունի:

Ընդդիմադիր պատգամավորները պատրաստակամություն են հայտնել անձնական երաշխավորություն տալ և վճարել դրամական գումար, երաշխավորելով Անդրիաս Ղուկասյանի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը:

Ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանը, հիշեցնենք, մոտ մեկ տարի է ինչ կալանավորված է, նա մեղադրվում է քրեական ծանր հացագործությունների մեջ, մասնավորապես՝ զանգվածային անկարգություններ կազմակերպել, շենք-շինություններ գրավելուն օժանդակել։ Անցած շաբաթավերջին հայտնի դարձավ, որ Ղուկասյանի գործով նախաքննությունն ավարտվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG