Իրանը և Չինաստանը ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Պարսից ծոցի ռազմավարական նշանակության Օրմուզի նեղուցի մոտակայքում: Զորավարժությունները տեղի են ունենում Պարսից ծոցում ԱՄՆ-ի և Իրանի միջև լարված հարաբերությունների ֆոնին:
Իրանական պետական ԻՐՆԱ գործակալության փոխանցմամբ, զորավարժություններին ներգրավված են երկու կողմերի ռազմանավերը և չինական մի ուղղաթիռ:
Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ Իրանի շուրջ 7 հարյուր հոգուց բաղկացած ռազմածովային անձնակազմ է մասնակցում զորավարժություններին, որը Չինաստանի հետ համատեղ անցկացվում է առաջին անգամ 2014-ից ի վեր:
Երեկ ամերիկյան ռազմածովային ուժերը Կատարի հետ համատեղ զորավարժություններ էին անցկացնում Պարսից Ծոցում: Այստեղ ժամանակակ առ ժամանակ լարված իրադրություն է ստեղծվում ԱՄՆ-ի և Իրանի ռազմանավերի միջև:
Ծովային ճանապարհով նավթի առևտրի գրեթե մեկ երրորդն անցնում է Օրմուզի նեղուցով: