Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին տնօրեն, ներկայումս հատուկ դատախազի կարգավիճակ ունեցող Ռոբերտ Մյուլերը պարզում է՝ արդյոք նախագահ Դոնալդ Թրամփը խոչընդոտել է արդարադատությունը, երբ փորձել է կանխել ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցով ՀԴԲ-ի հետաքննությունը, ապա պաշտոնանկ արել ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիին: Այդ մասին, հղում անելով անանուն պաշտոնյաների, հաղորդում է The Washington Post պարբերականը:
Արդարադատության խոչընդոտումը Միացյալ Նահանգներում համարվում է քրեական հանցանք:
Նախագահ Թրամփը ռուսական միջամտության հետաքննությունն անվանել է «վհուկաորս», իսկ Քոմին Սենատում ցուցմունքներ տալիս ասել է, թե իր համոզմամբ՝ ինքը պաշտոնանկ է արվել ռուսական միջամտության հետաքննության կապակցությամբ: