Մատչելիության հղումներ

Պուտինն այսօր հեռուստաեթերում կպատասխանի ռուսաստանցիների հարցերին


Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա իր տարեկան հեռուստատեսային հարցուպատասխանով: Նա հեռուստաեթերում կպատասխանի ռուսաստանցիների հարցերին, հաղորդումը կհեռարձակվի ռուսական բոլոր խոշոր հեռուստակայաններով:

«Ուղիղ գիծ» կոչվող հաղորդումը տեղի է ունենում 2001 թվականից, արևմտյան վերլուծաբանների պնդմամբ՝ դրա միջոցով Պուտինը փորձում է իր իմիջը բարձրացնել, ազդանշաններ ուղարկել արտերկրին և ակնկարկել իր ապագա ծրագրերի մասին:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ հատուկ կայքէջի միջոցով Ռուսաստանի քաղաքացիներն արդեն 1․6 միլիոն հարց ու հաղորդագրություն են ուղղել նախագահին:

Հիշեցնենք, բառացիորեն օրեր առաջ Ռուսաստանում հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի նախաձեռնած բողոքի ակցիաներին մասնակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG