Մոսկվայի ոստիկանությունը քիչ առաջ ձերբակալել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այդ մասին Թվիթերում գրել է նրա կինը:
Նավալնին ձերբակալվել է իր տան դիմաց` այն պահին, երբ պատրաստվում էր գնալ և մասնակցել Մոսկվայի կենտրոնում մեկնարկող հակակոռուպցիոն բողոքի ակցիային:
Ավելի վաղ Ալեքսեյ Նավալնին կոչ էր արել իր կողմնակիցներին՝ երթ անցկացնել Մոսկվայի քաղաքապետարանին հարող տարածքում՝ Տվերսկայա փողոցում, որտեղ Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունենում: