Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին


Երևան, 10-ը հունիսի, 2017 թ․, պաշտոնական
Երևան, 10-ը հունիսի, 2017 թ․, պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տիրող իրավիճակին, այդ թվում՝ առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերին:

«Հանդիպման մասնակիցները կարևորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի վաղ համանախագահները Երևանում հանդիպումներ են ունեցել նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Տարածաշրջանային այցի շրջանակներում միջնորդներն առաջիկայում կլինեն նաև Ստեփանակերտում և Բաքվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG