Մատչելիության հղումներ

Խորհրդարանն ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծերի փաթեթը


Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծերի փաթեթը։

Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 92 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Օրինագծով մասնավորապես կընդլայնվի հայտարարագրեր ներկայացնողների ցանկը և 500-ի փոխարեն 2200 պաշտոնյաներ կպարտավորվեն հանրությանը ներկայացնել ունեցվածքը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետևելու է հայտարարագրերին, քննելու է հայտարարագրմանն առնչվող խախտումներին վերաբերող գործեր։

Հանձնաժողովի անդամներին ընտրելու է խորհրդարանը՝ պատգամավորների թվի ձայների մեծամասնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG