Մատչելիության հղումներ

Խաչատուրով․ ՀԱՊԿ-ը բանակցում է ՄԱԿ-ի խաղաղապահ մանդատի համար


Յուրի Խաչատուրով, արխիվ
Յուրի Խաչատուրով, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որի անդամ է նաև Հայաստանը, բանակցում է ՄԱԿ-ի հետ՝ կառույցի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար: Այդ մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ասել է կառույցի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Նա վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ն ունի համապատասխան ներուժ՝ ավելի քան 3500-անոց զորակազմ, որը կարող է խաղաղապահ առաքելություն իրականացնել ոչ միայն անդամ պետությունների տարածքում, այլև երրորդ երկրներում՝ ՄԱԿ-ի մանդատով:

Հիշեցնենք, Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվեց գրեթե մեկուկես տարվա ձգձգումից հետո և պարտականությունների կատարմանն է անցել մայիսի սկզբին: Մինչ այդ պաշտոնում ընտրվելը նա Հայաստանի Ազգային անվտանգության խրհրդի քարտուղարն էր, ավելի վաղ՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG