Մատչելիության հղումներ

Էրդողանը մի շարք ակնկալիքներ ունի Դոնալդ Թրամփի հետ այսօրվա հանդիպումից


Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանը մտադիր է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ այսօր ունենալիք հանդիպմանը վերջինիս հորդորել՝ ձեռնպահ մնալ Սիրիայի քուրդ ապստամբներին զինելուց, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում:

Սպիտակ տանը նախատեսված այդ հանդիպումը տեղի է ունենում սիրիական խնդրի շուրջ միջազգային բավականաչափ խրթին դիվանագիտության պայմաններում: Թուրքիան և Միացյալ Նահանգները թեև աջակցում են նախագահ Բաշար Ասադի կառավարությանն ընդդիմացող ուժերի, սակայն, Վաշինգտոնի և Անկարայի միջև ինչպես այս, այնպես էլ մի շարք այլ խնդիրների առնչությամբ հակասություններ կան: Դրանց շարքում առավել էականներից է համարվում նաև իսլամական քարոզիչ, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հարցը: Անկարան, հիշեցնենք, հենց Գյուլենին է համարում երկրում ձախողված հեղաշրջման հիմնական ոգեշնչողներից մեկը:

Սպասվում է, որ երկու նախագահների հանդիպման ընթացում այդ բոլոր խնդիրները կդառնան քննարկման առարկա: Էրդողանը հույս է հայտնել նաև, որ սպասվող հանդիպումը կարևոր հանգրվան կդառնա ՆԱՏՕ-ի կազմում երկու գործընկեր երկրների միջև եղած լարվածությունը մեղմելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG