Երեկ ժամը 18-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանը:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վիրավորին տեղափոխել են հոսպիտալ և ցուցաբերել առաջին վիրաբուժական օգնություն:
Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: