Մատչելիության հղումներ

Պուտինը Հաղթանակի օրվա առիթով հանդես է եկել ուղերձով, որում չի հիշատակել դաշնակիցների ներդրումը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Կարմիր հրապարակում, 9-ը մայիսի, 2017 թ․
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Կարմիր հրապարակում, 9-ը մայիսի, 2017 թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նացիստական Գերմանիայի նկատմամբ դաշնակիցների հաղթանակին նվիրված ռազմական շքերթի մասնակիցների առջև այսօր հանդես է եկել ելույթով, որում Արևմուտքին կոչ է արել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում գործողությունները համապատասխանեցնել Մոսկվայի մոտեցումներին:

Պուտինն ընգծել է՝ հենց միասնականության բացակայությունն է Ադոլֆ Հիտլերի ուժերին հնարավորություն տվել ավերածություններ գործել Եվրոպայում և սպառանալ ողջ մոլորակին: Դիմելով Մոսկվայի Կարմիր հրապարակով անցնող ռազմական շքերթի մասնակիցներին, Պուտինն ասել է, թե հենց Խորհրդային Միությանն է պատկանում նացիստների նկատմամբ 1945 թվականի հաղթանակի դափնիների առավելագույն մասը, և միջազգային անվտանգությանն այսօր սպառնացող վտանգները Ռուսաստանին հարկադրում են առավել ուժեղացնել իր զինված ուժերը:

«Երկրորդ համաշխարհային պատերազմի հրեշավոր ողբերգությունը չի կանխվել, քանի որ, նախևառաջ, գոյության իրավունք է ստացել ռասայական գերիշխանության հանցավոր գաղափարախոսությունը, այդ ողբերգությունը չի կանխվել աշխարհի առաջատար երկների անմիաբանության պատճառով»,- իր ելույթում ասել է Վլադիմիր Պուտինը, շարունակելով․ «Մենք երեբեք չենք մոռանա, որ մեր հայրերի, պապերի ու նախապապերի գերակշիռ ջանքերի շնորհիվ ազատությունն ու երկար սպասված խաղաղությունը եկավ Եվրոպա»:

ՌԴ նախագահն իր խոսքում չի անդրադարձել նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի ապահովման գործում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և մյուս դաշնակիցների ունեցած ներդրմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG