Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից:
Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։