Միացյալ Նահանգների գլխավոր դատախազությունը իրավական հիմնավորումներ է պատրաստել սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալման համար։
Ասանժը, հիշեցնենք, 2012 թվականից ապաստանել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, նա Շվեդիայում մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ։