Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսաֆզայը Կանադայի պատվավոր քաղաքացու կարգավիճակ է ստացել: Հավաստագիրը Մալալային անձամբ հանձնել է վարչապետ Ջասթին Թրյուդոն:
«Մալալա, Ձեր պատմությունը ոգեշնչում է բոլորիս», - ասել է Կանադայի վարչապետը:
Պակիստանցի Մալալա Յուսուֆզայը Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել է 2014 թվականին՝ 17 տարեկանում, դառնալով հեղինակավոր մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը:
Մալալան գործունեություն է ծավալում երեխաների կրթության բնագավառում: Նա շարունակել է պաշտպանել Պակիստանում աղջիկների կրթության իրավունքը նույնիսկ 2012 թվականին «Թալիբան» խմբավորման զինյալների կրակոցից գլխից վիրավորվելուց հետո: