Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել «Հարավային Օսիայի Հանրապետության - Ալանիայի Պետության նորընտիր նախագահ Անատոլի Բիբիլովին»:
«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հարավային Օսիայի Հանրապետության - Ալանիայի Պետության նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:
Համոզված եմ՝ Ձեր անձնական որակները, անցած ուղին, քաղաքական և ռազմական գործչի մեծ փորձն ու գիտելիքներն անհրաժեշտ հիմք կստեղծեն, որպեսզի Ձեր ղեկավարությամբ եղբայրական Հարավային Օսիան այսուհետ ևս շարունակի առաջընթաց զարգանալ և ամրապնդել իր ազգային պետականությունը»,- ԼՂ ղեկավարի կայքէջի փոխանցմամբ, մասնավորապես, նշված է Սահակյանի ուղերձում: