Մատչելիության հղումներ

«Ելք» դաշինքի մի քանի ներկայացուցիչներ հարձակման են ենթարկվել. Փաշինյան


«Ելք» դաշինքի մի քանի ներկայացուցիչներ հարձակման են ենթարկվել Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում, «Ազատության» հաղորդեց դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը:

Միջադեպն, ըստ ընդդիմադիր գործչի, սկսվել է Անդրանիկի արձանի մոտակայքում. թռուցիկ բաժանող դաշինքի ներկայացուցիչները մոտեցել են իրենց մեքենաներին և նկատել որ դրանցից մեկի վրա ամրացված եռագույնը բացակայում է։ Մեքենայի մոտ գտնվող մի քանի անծանոթ երիտասարդներից մեկը ասել է, որ ինքն է տարել: - «Տարել եմ` ընկերոջս գերեզմանին դնեմ», -ըստ Փաշինյանի` ասել է երիտասարդներից մեկը, ում նրա ընկերները դիմել են Մանախ անունով։ Սկսվել է քաշքշուք, դաշինք ներկայացուցիչների վրա հարձակված տղաներից մեկն, ըստ Փաշինյանի, մարտական զենք է հանել, սակայն ընդդիմադիրներին հաջողվել է վերցնել այն։

Այս պահին զենքը Փաշինյանի մոտ է, նա դիմել է ոստիկանություն: Վերջիններս, ըստ պատգամավորի տևական ժամանակ է չեն մոտենում իր նշած հասցեով։

Անհայտ անձինք ներկով ծածկել են նաև մեքենայի վրա փակցված Փաշինյանի լուսանկարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG