Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը համոզիչ հաղթանակ է արձանագրել կիրակի օրը երկրի տարածաշրջաններից մեկում` Սաարլանդում կայացած տեղական ընտրություններում:
Սաարլանդի տեղական խորհրդարանի` Լանդթագի ընտրություններում Մերկելի կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 40 տոկոսը: Սոցիալ-դեմոկրատները ստացել են քվեների 29 տոկոսը:
Սաարլանդի խորհրդարանում ներկայացված կլինեն նաև ծայրահեղ աջ հայացքներ դավանող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամները: