Մատչելիության հղումներ

Մերկել․ Թուրք-գերմանական փոխադարձ շահերին սպառնում են էական տարաձայնությունները


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր ասել է, որ թուրք-գերմանական փոխադարձ շահերին սպառնում են ի հայտ եկած էական տարաձայնությունները:

Մերկելի համոզմամբ, երկու երկրները պետք է շտկեն իրավիճակը: Ելույթ ունենալով Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատում՝ Բունդեսթագում, կանցլերն ասել է, որ Գերմանիայում «նացիստական գործելակերպի» վերականգման մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են:

Մերկելը բարձր է գնահատել Գերմանիայի և Թուրքիայի կապերը, համագործակցությունը ՆԱՏՕ-ում և համատեղ պայքարն ահաբեկչության դեմ: Նա ասել է, որ կշարունակի աշխատել թուրք-գերմանական հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: - «Բայց դրանք պետք է լինեն շատ պարզ և հիմնվեն մեր արժեքների վրա»,- ասել է կանցլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG