Մատչելիության հղումներ

Թուրքմենստանում կանգնեցվել է Ուզբեկստանի հանգուցյալ նախագահի հուշարձանը


Իսլամ Քարիմովի արձանի բացումը Թուրքմենստանի Թուրքմենաբադ քաղաքում, 7-ը մարտի, 2017 թ․
Իսլամ Քարիմովի արձանի բացումը Թուրքմենստանի Թուրքմենաբադ քաղաքում, 7-ը մարտի, 2017 թ․

Թուրքմենստանում կանգնեցրել են հարևան Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի արձանը, ի նշան՝ երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման:

Ուզբեկստանի հետ սահմանամերձ Թուրքմենաբադ քաղաքում Քարիմովի արձանի բացման՝ նախօրեին տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Ուզբեկստանի ներկայիս նախագահ Շավքաթ Միրզիոևը և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Երկու նախագահները մարտի 7-ին մասնակցել են նաև երկու երկրները կապող՝ Ամուդարյա գետի վրա կառուցված նոր կամուրջի բացման արարողությանը:

Հաղորդվում է, որ կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում, ի շարս այլ հարցերի, համաձայնություն է ձեռք բերվել նաև դեպի Հարավային Կովկաս, այնտեղից էլ՝ Եվրոպա ձգվող տրանսկասպյան տրանսպորտային երթուղիների կառուցման ծրագրերում ավելի շատ ջանքեր ներդնելու շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG