Մոսուլի արևմտյան հատվածը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու համար մարտերը կավարտվեն մոտ օրերս, հայտարարել է Իրաքի արտգործնախարարը:
«Մոտ օրերս դուք կլսեք Իրաքում «Դաեշ»-ի («Իսլամական պետության») վերջի մասին նորությունը», - DPA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իբրահիմ ալ-Ջաֆարին:
Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլի արևմտյան մասը իսլամիստ զինյալների վերջին խոշոր հենակետն է երկրի տարածքում:
Մոսուլն ազատագրելու գործողություն սկսելու մասին Իրաքի իշխանությունները հայտարարել են անցյալ տարվա հոկտեմբերին, նրանք նախ վերականգնել են լիակատար վերահսկողությունը քաղաքի արևելյան հատվածի նկատմամբ: