Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Գագիկ Կաֆյանը դիմում է ներկայացրել՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը, որին 2015 թվականին էկոնոմիկայի նախարարությունից փոխանցվել են «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները:
Հաղորդագրությունում որպես Կաֆյանի հրաժարականի պատճառ նշվում է այն փաստը, որ պետական գույքի կառավարման վարչության կողմից իրականացվող ֆինանսատնտեսական մոնիտորինգի տվյալներով՝ ընկերության վերջին տարիների արդյունքը բացասական է: