Մատչելիության հղումներ

Նավալնիին դատական կարգադրիչները կուղեկցեն մինչև Կիրովի դատարան


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին դատական կարգադրիչների ուղեկցությամբ դուրս է գալիս իր գրասենյակից, Մոսկվա, 31-ը հունվարի, 2017թ․
Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին դատական կարգադրիչների ուղեկցությամբ դուրս է գալիս իր գրասենյակից, Մոսկվա, 31-ը հունվարի, 2017թ․

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատական կարգադրիչները կուղեկցեն մինչև Կիրով քաղաքի դատարան՝ «Կիրովլես» ընկերությունից յուրացում կատարելու գործով այսօր կայանալիք դատական նիստին:

Երեկ կարգադրիչները Նավալնիին բերման էին ենթարկել սեփական գրասենյակից: Դատարանն ավելի վաղ որոշել էր, որ Նավալնին և նույն գործով անցնող գործարար Պյոտր Օֆիցերովը պետք է հարկադրաբար բերման ենթարկվեն դատարան:

Ինքը Նավալնին պնդում է, որ տոմս ուներ Կիրով մեկնելու համար:

2013 թվականին Նավալնին և Օֆիցերովը պայմանական ազատազրկման էին դատապարտվել․ ըստ մեղադրող կողմի՝ նրանք խոշոր քանակի փայտ էին գողացել անտառից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռը անարդար է որակել: 2016 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Գերագույն դատարանը գործը ուղարկել է կրկնական քննության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG