Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանն այլևս Հանրապետական կուսակցության անդամ չէ


Հովիկ Աբրահամյան, արխիվ
Հովիկ Աբրահամյան, արխիվ

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունում (ՀՀԿ) ստացել են նախկին վարչապետ և Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի դիմումը կուսակցությունից դուրս գալու մասին: Այդ մասին «Ազատությանը» տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ հավելելով, որ նրան արդեն հեռացրել են կուսակցական հաշվառումից:

Ըստ Թադևոսյանի՝ Հովիկ Աբրահամյանի դիմումում նշված է միայն, որ հունվարի 25-ից դուրս է գալիս Հանրապետականից՝ առանց բացատրությունների և մեկնաբանությունների:

Հարցին՝ արդյոք մտավախություն չունե՞ն, որ այս հանգամանքը առաջիկա ընտրություններում Արարատի մարզի արդյունքների վրա կազդի, Ռուբեն Թադևոսյանն պատասխանեց․ - «Չեմ կարծում որ ազդի, մենք մեր աշխատանքը ընտրությունների հետ կապված անելու ենք, մեր թիմն անելու է, կարծում եմ՝ որևէ էական ազդեցություն չի գործի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG