Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները համաձայնել են այսօր հանդիպել Բրյուսելում՝ կողմերի միջև ստեղծված լարված իրավիճակը հարթելու նպատակով:
Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունները սրվեցին անցած շաբաթ, երբ Սերբիան փորձ արեց վերականգնել երկաթուղային ուղևորափոխադրումները Կոսովոյի հյուսիսում գտնվող՝ առավելապես սերբերով բնակեցված Կոսովսկա Միտրովիցա քաղաքի հետ: