Մատչելիության հղումներ

Թուրքիան աջակցություն է խնդրում Սիրիայում գործող արևմտյան կոալիցիայից


Թուրքիան կոչ է անում Սիրիայում գործող արևմտյան կոլացիայի ուժերին ակտիվ օժանդակություն ցուցաբերել Ալ Բաբ քաղաքի շրջանում ծավալված մարտերին ներքաշված թուրքական ստորաբաժանումներին:

Այս մասին այսօր Անկարայում հայտարարեց Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:

«Ալ Բաբի շրջանում այժմ ծավալվել է «Եփրատի վահան» գործողության վերջնական փուլը, որի թիրախը «Իսլամական պետության» զինյալներն են: Միջազգային կոալիցիան պարտավոր է կատարել իր պարտավորությունները` Ալ Բաբի մերձակայքում գործող թուրքական ստորաբաժանումներին օդային օժանդակություն ցուցաբերելով: Անընդունելի է, երբ որոշ ուժեր, որոնք մշտապես խոսում են Թուրքիայի կողմից «Իսլամական պետության» դեմ պայքարի անբավարար ծավալների մասին, այժմ չեն աջակցում մեր երկրին այդ խմբավորման դեմ պայքարում», - հայտարարել է Քալընը:

Ալ Բաբի շրջանում կատաղի մարտերը շարունակվում էին նաև հանգստյան օրերին: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով, կիրակի օրը իսլամիստ զինյալները հաշվեհարդար են տեսել քաղաքի մոտ երեք տասնյակ խաղաղ բնակիչների հետ, ովքեր փորձում էին լքել մարտական գործողությունների գոտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG