Մատչելիության հղումներ

Սարի թաղի զանգվածային անկարգությունների գործը կմիացվի ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործին


ՊՊԾ գրավված շենքը, Երևան, 29-ը հուլիսի, 2016թ․
ՊՊԾ գրավված շենքը, Երևան, 29-ը հուլիսի, 2016թ․

Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ «2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին [Զանգվածային անկարգություններ կազմակերպելը] և 2-րդ մասերի [Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը] հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Ազատության հրապարակից քաղաքացիների երթը մեկնարկելուց առաջ նախապես ծրագրվել, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել Սարի թաղում զանգվածային անկարգություններ իրականացնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքել ոստիկանական պատնեշը, անկարգության մասնակիցներին հասցնել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդ, օժանդակել 2016 թվականի հուլիսի 17-ից հիշյալ գունդը զավթած անձանց հանցավոր գործողություններին»:

Գլխավոր դատախազության կողմից նշված քրեական գործը պահանջվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունից և ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն՝ Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու և պատանդ վերցնելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին միացնելու և համատեղ քննություն կատարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG