Միայն անցած տարվա տվյալներով՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ Իրաքում և Սիրիայում ամերիկյան օդուժի հարձակումների հետևանքով 64 խաղաղ բնակիչ մահացել է, 8-ը՝ վիրավորվել:
Ընդհանուր առմամբ, օդային հարձակումների հետևանքով 119 խաղաղ բնակիչ է մահացել, 37-ը՝ վիրավորվել, հայտարարել են Միացյալ Նահանգների զինված ուժերը՝ ընդգծելով, որ բոլոր դեպքերում զգուշավորություն է դրսևորվում խաղաղ բնակիչներին չվնասելու համար:
Այդուհանդերձ, անկախ դիտորդները պնդում են՝ հարձակումների հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվում: