Մատչելիության հղումներ

Հալեպում 10-ժամյա «հումանիտար դադար» է


Սիրիա - Հալեպում մարտական գործողությունների հետևանքով ծուխ է բարձրանում, 3-ը նոյեմբերի, 2016թ․
Սիրիա - Հալեպում մարտական գործողությունների հետևանքով ծուխ է բարձրանում, 3-ը նոյեմբերի, 2016թ․

Ռուսաստանյան և սիրիական զինված ուժերը ուրբաթ օրը 10 ժամով դադարեցրել են ռմբակոծությունները սիրիական Հալեպում:

Այսպես կոչված «հումանիտար դադարը» թվով երկրորդն է Հալեպում, որը նախաձեռնել է ռուսաստանյան իշխանությունը: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Մոսկվան, ընդմիջումը սիրիական զինյալների համար վերջին հնարավորությունն է՝ լքելու քաղաքի արևելյան հատվածը:

Զինյալները ավելի վաղ մերժել են Սիրիայի նախագահի դաշնակիցների այս առաջարկությունը:

Ռուսաստանի հայտարարած նախորդ «հումանիտար դադարը» տևել է երեք օր: Այն ժամանակ սակավաթիվ մարդկանց է հաջողվել լքել քաղաքը, ՄԱԿ-ն էլ անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով հրաժարվել է վիրավորների տարհանումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG