Այսօր Իտալիայի կենտրոնում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով100 հազար մարդ կարող է տան կարիք ունենալ:ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ցնցումներից տուժած շրջանի նահանգապետ Մարկե Լուկա Չերիշոլին:
«Տանիքի կարիք ունեցող մարդկանց թիվը կարող է տատանվել 10-100 հազարի միջակայքում: Աղետը չափազանց մեծ տարածք է ընդգրկել», - հայտարարել է նահանգապետը:
Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի հաղորդմամբ, միայն Մաչերատա նահանգում մասամբ կամ անբողջությամբ ավերվել են ավելի քան 40 բնակավայրեր:
Նույն դեպարտամենտը փոխանցում է, որ զոհեր չկան , մոտ 2 տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Տարածքում հետցնցումները շարունակվում են: