Մատչելիության հղումներ

Չեռնոգորացիները ընտրություն են կատարում «Ռուսաստանի և Արևմուտքի միջև»


Հոկտեմբերի 16-ին Չեռնոգորիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնք ներկայացվում են որպես ընտրություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

Չեռնոգորիայի իշխող Սոցիալիստների ժողովրդավարական կուսակցությունը, որին մարտահրավեր են նետել ռուսամետ և սերբամետ ընդդիմադիր մի շարք ուժեր, ընտրություններին հանդես է գալիս երկիրը ռուսական ազդեցությունից զերծ պահելու կոչերով:

«Բոլորի համար պարզ է, որ վճռվում է պետության ճակատագիրը… այն, թե արդյո՞ք Չեռնոգորիան կդառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ, թե՞ կվերածվի ռուսական գաղութի», - հոկտեմբերի 14-ին հայտարարել է երկրի վարչապետ Միլո Ջուկանովիչը, ով բալկանյան այս երկիրը ղեկավարում է արդեն ավելի քան 25 տարի` մերթ նախագահի, մերթ վարչապետի պաշտոնում:

Մոտ 620 հազար բնակչություն ունեցող Չեռնոգորիայի խորհրդարանի 81 մանդատների համար 17 ընտրացուցակներով պայքարի մեջ են մտնել ընդհանուր առմամբ 34 կուսակցություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG