Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ Կրասնոդարից Սևաստոպոլ տեղափոխելիս, Ղրիմի ափից շուրջ 4 կիլոմետր հեռավորության վրա, լողացող կռունկ է խորտակվել, անձնակազմի հինգ անդամ փրկվել է, երեքը անհետ կորած է: Այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում, նրանց հայտնաբերելու համար:
Նախնական տվյալներով, կռունկը խորտակվել է եղանակային վատ պայմանների պատճառով:
Լողացող կռունկը խորտակվել է Կերչի նեղուցով Ռուսաստանը բռնազավթված Ղրիմի հետ կապող հսկայական կամրջի շինարարության վայրից ոչ հեռու: