Մատչելիության հղումներ

Նարեկ Սարգսյանը՝ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ


Նարեկ Սարգսյան, արխիվ
Նարեկ Սարգսյան, արխիվ

Վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա որոշմամբ Նարեկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ:

Նարեկ Սարգսյանը, հիշեցնենք, նախորդ կառավարության կազմում զբաղեցնում էր քաղաքաշինության նախարարի պաշտոնը: Կառավարության կառուցվածքային փոփոխությունների շրջանակում, նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 8-ի հրամանագրով քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի:

Վարչապետը երեքշաբթի օրը որոշումներ է ստորագրել նաև Պավել Սաֆարյանին՝ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի, Գագիկ Միրիջանյանին՝ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոններից ազատելու մասին, իրենց դիմումների համաձայն:

Կարեն Կարապետյանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Էդուարդ Ներսիսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:

Վարչապետի որոշումները հրապարակված են կառավարության e-gov.am կայքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG