Ադրբեջանը պատրաստ է վերաբացել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը, եթե դրա ղեկավարի պաշտոնում վերանշանակվի ֆրանսիացի դիվանագետ Ալեքս Շահթախթինսկին: Երեկ Բաքու ժամանած Եվրախորհրդարանի պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հիշեցնենք, ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի գործունեությունը Ադրբեջանի իշխանությունների պահանջով դադարեցվեց 2015-ի ամռանը` առաքելության այն ժամանակվա ղեկավար Շահթախթինսկու պաշտոնանկությունից հետո: Ադրբեջանական ծագում ունեցող ֆրանսիացի դիվանագետը մեղադրվում էր Բաքվի պաշտոնական շրջանակների հետ սերտ կապեր ունենալու մեջ: