Ուկրաինայի առաջորդները համաձայնել են քննարկել երկրի արևելքում նոր հրադադարի հարցը: Կիևում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ Ֆրանսիայի և Ուկրաինայի իր գործընկերի հետ համատեղ ասուլիսում:
«Մոսկվան խոստացել է, որ հրադադարը կտևի մեկ շաբաթ», - հայտարարել է Շտայնմայերը:
Ավելի վաղ կողմերը համաձայնության էին եկել հրադադարի շուրջ սեպտեմբերի 1-ին՝ դպրոցներում դասերի մեկնարկի հետ կապված, սակայն պայմանավորվածությունը ձախողվել էր: