Մատչելիության հղումներ

Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ՝ Ադրբեջանի իշխանությունները ազատ են արձակել ընդդիմադիր ակտիվիստին


Նաթիգ Ջաֆարլի
Նաթիգ Ջաֆարլի

Ադրբեջանի իշխանությունները ազատ են արձակել ընդդիմադիր ակտիվիստ, Հանրապետական այլընտրանքային շարժման անդամ Նաթիգ Ջաֆարլիին:

Ջաֆարլին ձերբակալվել էր օգոստոսի 12-ին: Նրան ներկայացվել է «ապօրինի ձեռնարկատիրությամբ» զբաղվելու մեղադրանք, որը, քննիչների պնդմամբ, կապված է ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտից (NDI) ստացված դրամաշնորհի հետ:

Ընդդիմադիր ակտիվիստի ազատազրկումը քննադատության էր արժանացել միջազգային համայնքի կողմից:

Հանրապետական այլընտրանքային շարժման առաջնորդ Իլգար Մամադովը շարունակում մնալ բանտում:

Միացյալ Նահանգները ողջունել է ընդդիմադիր ակտիվիստի ազատ արձակումը սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում նախատեսված սահմանադրական հանրաքվեին ընդառաջ` միևնույն ժամանակ կոչ անելով ազատ արձակել Մամադովին և մյուս քաղբանտարկյալներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG