Մատչելիության հղումներ

Մակեդոնիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն


Մակեդոնիայի չորս առանցքային կուսակցությունների հանդիպումը, 31-ը օգոստոսի, 2016թ․
Մակեդոնիայի չորս առանցքային կուսակցությունների հանդիպումը, 31-ը օգոստոսի, 2016թ․

Մակեդոնիայի քաղաքական կուսակցությունները համաձայնության են եկել դեկտեմբերի 11-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում՝ երկրում 18 ամիս շարունակվող քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով:

Համաձայնությունը ձեռք է բերվել մայրաքաղաք Սկոպյեում օգոստոսի 31-ին ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ շուրջ 6 ժամ շարունակված բանակցությունների արդյունքում:

Իշխող պահպանողականները ընդդիմության հետ համաձայնության են եկել նաև ընտրական գործընթացը վերահսկող միջկուսակցական մարմին ստեղծելու, ինչպես նաև ընտրություններից 100 օր առաջ ժամանակավոր կառավարություն ձևավորելու վերաբերյալ:

Բալկանյան այս պետությունը քաղաքական ճգնաժամ է ապրում 2015-ի փետրվարից, երբ այդ երկրում սկանդալ ծագեց հազարավոր մարդկանց խոսակցությունների անօրինական գաղտնալսումների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG