Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ընդունել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին և նրա կնոջը՝ Պրիսցիլա Չանին:
Ըստ Ցուկերբերգի՝ Պապն իր հետ խոսել է աղքատությունն ու չքավորությունը հաղթահարելու գործում տեխնոլոգիաների դերի մասին: Իր հերթին, Ֆեյսբուքի հիմնադիրը պատմել է իրենց նոր նախաձեռնության մասին, որի նպատակն է ինտերնետ ապահովել դժվարամատչելի տարածքներում:
Հռոմի Պապը հաճախ է հանդիպումներ ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ: