Մոլդովայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել անկախության օրվան նվիրված շքերթի ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիան ցրելու համար։ Բախումների հետևանքով վիրավորների և վնասվածքներ ստացած անձանց մասին տեղեկություններ չկան։
Օգոստոսի 27-ին Քիշնևի կենտրոնական հրապարակի մոտ հավաքված հարյուրավոր ցուցարարները վանկարկել են «Գողեր», «Ամոթ ձեզ» կոչեր, մինչ նախագահ Նիկոլաե Տիմոֆտին և այլ պաշտոնյաներ ծաղկեպսակներ էին դնում ի միջնադարյան մոլդովական հերոս Ստեֆան Մեծին նվիրված հուշարձանին։
Անկախության տոնի առիթով ավելի վաղ հնչեցրած իր ելույթում Տիմոֆտին հայտարարել է, որ Մոլդովայի անկախությանը սպառնում է «ժողովրդի կամքին հակառակ՝ երկրի տարածքում օտարերկրյա զինծառայողների ներկայությունը»՝ ակնարկելով շուրջ 1,000 ռուս խաղաղապահների ներկայությունը Մերձդնեստրում։