Մատչելիության հղումներ

Քրդերը ստանձնեցին Քըլըչդարօղլուի վրա հարձակման պատասխանատվությունը


Հարձակում՝ Թուրքիայի ԺՀ ընդդիմադիր կուսակցության նախագահ Քըլըչդարօղլուի շարասյան վրա, 25-ը օգոստոսի, 2016 թ․
Հարձակում՝ Թուրքիայի ԺՀ ընդդիմադիր կուսակցության նախագահ Քըլըչդարօղլուի շարասյան վրա, 25-ը օգոստոսի, 2016 թ․

Քուրդիսատնի բանվորական կուսակցության զինված թևը համարվող՝ «Ժողովրդի պաշտպանության ուժերը» ստանձնել են նախօրեին թուրքական Արդվին նահանգում Ժողովրդա-հարապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի շարասյան վրա հարձակման պատասխանատվությունը։

Թուրքական «Հաբերլեր»-ի փոխանցմամբ՝ զինված խումբը հայտարարել է, թե իրենց թիրախը Քըլըչդարօղլուն չի եղել։ Թուրքական ԶԼՄ-ները, սակայն, պնդում են, որ քուրդ զինյալներից մեկը փորձել է հռթիռակոծել հատկապես թուրքական ընդդիմության առաջնորդին տեղափոխող ավտոմեքենան, բայց թիկնապահներին հաջողվել է ոչնչացնել նրան։ Քըլըչդարօղլուն չէր վնասվել, հարձակվողների ու անվտանգության աշխատակիցների միջև փոխհրաձգություն էր տեղի ունցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG