Վերաքննիչ դատարանը մերժեց Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» մականունով Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի բողոքը։
Նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը Վերաքննիչ դատարանից պահանջել էր բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ Արարատ Խանդոյանին երկու ամսով կալանավորելու որոշումը։
Ղարագյոզյանի գնահատմամբ, դատարանը քաղաքական որոշում կայացրեց։
Արարատ Խանդոյանը մեղադրվում է Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններ կատարելու մեջ։
Մանրամասներն՝ ավելի ուշ