Խորենացի փողոցում գիշերն անցել է հանգիստ, առանց միջադեպերի։ Նախորդ օրերի համեմատ երեկ ոստիկանական զորքերն ավելի շուտ՝ անմիջապես կեսգիշերն անց հեռացել են տարածքից, ոստիկանական արգելափակոցը թողնելով մի քանի հերթապահ ոստիկանների հսկողության ներքո։
Գիշերվա ընթացքում ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից կրակոցների ձայներ չեն լսվել։ Իսկ թե ինչ վիճակ է ՊՊԾ գնդի տարածքում՝ արդեն ավելի քան 30 ժամ է պաշտոնական տեղեկատվություն չկա։ Տեղեկություն չկա նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի այն անդամներից, ովքեր պարբերաբար տեղեկություններ էին փոխանցում խմբավորման անդամներից․ նրանց մեծ մասը ձերբակալված է կամ կալանավորված։
Առավոտյան ոստիկանությունն արդեն հերթափոխ է կատարել։ Այստեղ էր նաև Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, սակայն նրա հետ զրուցել չհաջողվեց։
Տե՛ս նաև այստեղ