Թուրքիայում այս գիշեր կազմակերպված հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է 90 մարդ, վիրավորվել է 1154-ը, հաղորդում է պետական «Անադոլու» գործակալությունը:
«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, հեղաշրջման փորձ կատարելու կասկածանքով մինչև այս պահը ձերբակալվել է 1,563 զինծառայող:
Իշխանությունները հայտարարել են, որ հեղաշրջման փորձը ձախողվել է, և իրավիճակը վերահսկվում է։