Կոտայքի մարզի Սոլակ և Քաղսի գյուղերում այսօր ժամը 00.00-ից մինչև 00.40-ը տեղացած կարկուտը վնասել է հողատարածքներ: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը:
«Պարզվել է, որ կարկտահարության հետևանքով վնասվել են Քաղսի գյուղի 9 և Սոլակ գյուղի 5 տներին հարակից հողատարածքներ», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:
Կարկուտը վնասներ է պատճառել նաև Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղում: Նախարարության փոխանցմամբ, վնասի չափերը որոշելու համար վաղը կկազմվի հանձնաժողով: