Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով՝ Ռուսաստանի Վոլոգդա քաղաքում իրավապահները մեկ տասնյակ մարդու են ձերբակալել։
Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները գործել են որպես փայտանյութի մշակմամբ զբաղվող գործարարներ և փայտի վաճառքից ստացված գումարն ուղարկել են ծայրահեղական խմբավորմանը։
«Բնակարանում, որտեղ հավանաբար բնակվել են ձերբակալվածները, հայտնաբերվել է, այսպես կոչված, մահապարտի գոտի, 1.2 կիլոգրամ պայթուցիկ նյութ, ինքնաձիգ, զինամթերք, երեք արկ և մեկ ինքնաշեն պայթուցիկ սարք», - ՏԱՍՍ-ին փոխանցել են Անվտանգության դաշնային ծառայության տարածաշրջանային գրասենյակից։
Աղբյուրը նաև հաղորդում է, որ այժմ քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը։