Մատչելիության հղումներ

ԱԻՆ. Լարսի անցակետից ևս 144 քաղաքացի տեղափոխվեց Հայաստան


Վերին Լարսում մնացած քաղաքացիները ժամանում են Հայաստան, 30-ը հունիսի, 2016թ.
Վերին Լարսում մնացած քաղաքացիները ժամանում են Հայաստան, 30-ը հունիսի, 2016թ.

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ այսօր Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը երրորդ անգամ վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Հայաստան տեղափոխելով Լարսի անցակետի փակման հետևանքով հայրենիք մուտք գործելու հնարավորությունից զրկված Հայաստանի 144 քաղաքացու:

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ կիրականացվի նաև չորրորդ չվերթը։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը Հայաստան կժամանի այսօր՝ ժամը 20:00-ին:

Այսօր ավելի վաղ նախարարությունը հաղորդել էր 96 քաղաքացու Հայաստան տեղափոխելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG