Առնվազն 28 մարդ է զոհվել Աթաթուրքի անվան օդանավակայանում իրականացված պայթյունների հետևանքով, հայտնել է Ստամբուլի նահանգապետը։
«Երեք ինքնասպան ահաբեկիչներ են իրականացրել հարձակումը։ 28 մարդ է զոհվել։ 60 մարդ էլ վիրավորվել է»,- AFP-ի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտնել է Վասիփ Շահինը։
Աթաթուրքի անվան օդանավակայանը Եվրոպայում մեծությամբ երրորդն է։