Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում այսօր ուշ երեկոյան երկու պայթյուն է որոտացել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ «Եվրոնյուզ»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարարը հայտնել է, որ առնվազն տասը մարդ է զոհվել, ևս քսանն էլ վիրավոր են։
CNN Turk-ի զրուցակից թուրք պաշտոնյաները հայտնել են, որ պայթյունները հնարավոր է ինքնասպան հարձակման հետևանք են։ Հեռուստաընկերության ռեպորտաժում երևում է, որ մեծ թվով «Շտապ օգնության» մեքենաներ են ժամանում դեպքի վայր։ Հաղորդավարը նաև ասել է, որ կրակոցի ձայն է լսվել օդանավակայանի ավտոկայանատեղից։