Մատչելիության հղումներ

ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրվում, օրակարգում՝ նաև ԸՕ և միասնական ՀՕՊ հարցերը


Հայկական Զինված ուժերի հրթիռային համակարգեր, արխիվ
Հայկական Զինված ուժերի հրթիռային համակարգեր, արխիվ

Հայաստանի կառավարությունն այսօր ընդունած որոշմամբ առաջարկեց Ազգային ժողովի նախագահին հունիսի 27-ին ժամը 12-ին գումարել խորհրդարանի արտահերթ նստաշրջան:

Նստաշրջանի օրակարգում կառավարության կողմից առաջարկվող 21 հարցերի թվում փոփոխությունները և լրացումներն են Ընտրական օրենսգրքում, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:

Հակաօդային պաշտպանության միասնական համակարգի մասին անցած տարվա դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը, հիշեցնենք, ուժի մեջ մտնելու համար պետք է վավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից: Փաստաթղթի վավերացման հարցը բուռն բանավեճեր է հարուցել Հայաստանում, խորհրդարանի նախորդ արտահերթ նստաշրջանի օրակարգում այն չընդգրկվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG